Գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք ավտոմեքենա վարելիս ավելի ագրեսիվ լինում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բրիտանիայի Գոլդսմիթ քոլեջի գիտնականները պարզել են, թե ինչու են կանայք ավտոմեքենա վարելիս ավելի ագրեսիվ լինում, քան տղամարդիկ:
Հարցման արդյունքները ցույց են տվել, որ կանայք ավելի շատ են զգացմունքային դառնում վարելիս, քան տղամարդիկ: Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար վարորդ:
Պարզվել է, որ կանանց 14%-ը խիստ է արձագանքում ձայնային ազդանշաններին, ինչպես նաև քննադատությանն ու խորհուրդներին, որոնք հնչում են նրանց հասցեին այն ժամանակ, երբ վարում են ավտոմեքենան: Կանանց նաև ավելի շատ է բարկացնում այլ վարորդների վարքագիծը: Օրինակ՝ կանանց 13%-ն ավելի շատ է նյարդայնանում, եթե վարորդը չի միացնում ավտոմեքենայի թարթիչը: