Սա դեմքի համար լավագույն դիմակն է, որը ես երբևէ փորձել եմ
LifestyleEntertrain.1in.am-ը գրում է.
Այս անգամ նույնպես օգնության է հասնում շատ բաների համար օգտակար և արդյունավետ կերակրի սոդան:
Այժմ դուք կմոռանաք աչքերի տակի մուգ շրջանակների, հոգնածության և սթրեսի մասին:
Բացի այդ, այն կազատի ձեզ աչքերի տակ առաջացած պարկերից, պզուկներից և սև կետերից:
Ահա՝ ինչպես պատրաստել դեմքի այդ հիանալի դիմակը.
Հիանալի դիմակ դեմքի համար

Բաղադրիչներ
- 2 ճաշի գդալ կերակրի սոդա
- 2 կաթիլ թեյի ծառի յուղ
- Կես կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները՝ մինչ միատարր կրեմանման զանգված ստանալը:
Օգտագործման եղանակը
Քսեք դիմակը դեմքին և թողեք 3 րոպե, մեկ շաբաթ անց կրկնեք այս գործընթացը և դիմակը թողեք դեմքին 10 րոպե: Հետո լվացեք ջրով:
Եթե ձեր մաշկը զգայուն է, մի փոքր ջուր ավելացրեք այդ խառնուրդին:
Արդյունքը ձեզ ուղղակի կհիացնի: