Սարատովում 28 ուղևորների տեղափոխող ավտոբուս է գլխիվայր շրջվել
ՀասարակությունՍարատովի մարզի Տատիշչևսկի շրջանում 28 ուղևորների տեղափոխող ավտոբուսը գլխիվայր շրջվել է: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը Սանկտ Պետերբուրգից մեկնել է Ուզբեկստան: Անձրևային եղանակի պատճառով ավտոբուսի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 28 ուղևորներից 14-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածնքերով հոսպիտալացվել են: Վիրավորներից 4-ը գնտվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից մեկը ողնաշարի կոտրվածք է սատցել: