Ալաշկերտը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ զիջելով Փյունիկին
ՍպորտՀայաստանի Բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Ալաշկերտին»:
Հանդիպման 30-րդ րոպեին «Փյունիկին» առաջ է մղել Արմեն Մանուչարյանը, իսկ երկրորդ խաղակեսի սկբնամասում տանտերերի առավելությունը 11 մետրանոց հարվածով կրկնապատկել է Վարդան Պողոսյանը:
«Ալաշկերտը» Արտակ Եդիգարյանի դիպուկ հարվածի շնորհիվ կրճատել է հաշվի տարբերությունը և կարող էր ոչ-ոքի կորզել, եթե Վահագն Մինասյանի հարվածիք հետո Արթուր Նադիլյանը դարպասային գծից չհեռացներ գնդակը:
Այս պարտությունը երկրորդն էր անընդմեջ «Ալաշկերտի» համար: Թիմը 19 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է: «Փյունիկն» այս հաղթանակից հետո 21 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է հետ մնում առաջատար «Շիրակից»:
«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 2:1
Գոլերը՝ Մանուչարյան 30, Պողոսյան 48 (11 մետր.) – Արտակ Եդիգարյան 69