Վիլյան երազում է Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալու մասին
Սպորտ«Բարսելոնայի» եւ «Վալենսիայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան խոստովանել է, որ երազում է կրկին հանդես գալ Իսպանիայի հավաքականում:
«Ներկա պահին չեմ մտածում հավաքականի հրավերի մասին, քանի որ առջեւում դեռ առաջնության խաղեր կան: Լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ դա իմ երազանքն է»,- Վիլյայի խոսքերն է մեջբերում MLSSoccer.com-ը:
Այժմ Վիլյան հանդես է գալիս «Նյու-Յորք Սիթիում», իսկ Իսպանիայի հավաքականից վերջին անգամ հրավեր է ստացել 2014 թվականին:
Վերջերս Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հայտարարել էր, որ չի բացառում Վիլյայի վերադարձը: