Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները
ՍպորտՎանաձորում երկօրյա պայքարից հետո հայտնի դարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի չեմպիոններ դարձան Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Վաղարշակ Մինասյանը (98 կգ), Վաչագան Եղիազարյանը (130 կգ):
Հայաստանի այս տարվա առաջնությանը մասնակցում էին մոտ 70 ըմբիշ: