Սիվասի հայկական գերեզմանատանը հոգեհանգստյան կարգ է մատուցվել
ՀասարակությունԹուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Զառա գավառում գտնվող պատմական հայկական գերեզմանատանը հոգեհանգստյան կարգ է մատուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվամիջոցը:
Արարողությանը ներկա է գտնվել Ստամբուլից ժամանած 38 հոգանոց խումբ, ում պապերը թաղված են հայկական գերեզմանատանը:
Հոգեհանգստյան կարգ մատուցելուց հետո հոգևոր հայր Զոհրապ Ջիվանյանը խոսել է կատարվածի մեծ կարևորության մասին, քանի որ գերեզմանատանը վերջին անգամ հուղարկավորություն էր իրականացվել 1958 թվականին: