Մխիթարյանն այլ ճանապարհ ընտրեց. Վատցկե
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն նորից բացառել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը ռուրյան ակումբ:
«Չեմ հասկանում, թե Մխիթարյանը ինչու պետք է վերադառնա «Բորուսիա»: Նա ամեն ինչ հասկանում էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց: Նրա վերադարձի հարցը ընդհանրապես չի քննարկվում:
Բոլորը գիտեն, թե որքան գումար են ստացել նրա տրանսֆերի դիմաց և «Մանչեսթեր Յունայթեդը» բաց չի թողնի նրան:
Մենք պայքարեցինք նրա համար, բայց Մխիթարյանն այլ ճանապարհ ընտրեց», - Վատցկեի խոսքն է փոխանցել sport1.de-ն: