Մոուրինյոն ազնիվ չէ Մխիթարյանի նկատմամբ. Շիրեր
ՍպորտԱնգլիայի ազգային հավաքականի և «Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը գտում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այնքան էլ ազնիվ չէ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարցում:
«Տպավորություն է, կարծես Մոուրինյոն այնքան էլ ազնիվ չէ: Նրան պարզապես պետք չէ Մխիթարյանը, վերջինս չի մտնում նրա ծրագրերի մեջ: Անհասկանալի է, թե ինչու է ընդհանրապես Մոուրինյոն ձեռք բերել Մխիթարյանին: Պարզ է, որ հենց ինքն է ցանկացել, որ տրանսֆերը կայանա:
Նման մակարդակի ու ամբիցիաներով խաղացողը չպետք է նստի պահեստայինների նստարանին, հատկապես, «Բարնլի»-ի հետ խաղին:
Չի բացառվում, որ Մխիթարյանը կխնդրի իրեն տրանսֆերի հանել: Թարմ են հիշողությունները կապված Կագավայի ու Դի Մարիայի հետ, սակայն վերջիններս դեռ դուրս էին գալիս խաղադաշտ»,- Շիրերի խոսքերն է մեջբերել է BBC-ն:
Մխիթարյանը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 10-ին՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում: