Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունները կհնչեն նրա ծննդյանը նվիրված միջոցառումներին
ՄշակույթՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ անցկացնում են հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումների շրջանակում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը կներկայացնի խմբերգ «Ալմաստ» օպերայից, Նարինե Անանիկյանը կկատարի «Հրապուրել են ինձ քո սև աչերը», «Արևելյան օրորոցային երգ» ստեղծագործությունները, Ա. Սպենդարյանի անվան կվինտետը հանդես կգա «Դայթարմա» ստեղծագործությամբ, կկատարվեն նաև «Էնզելի», «Գիշեր ն է նույն», «Դանդաղ իջնում է իրիկունը», «Այ, վարդ», «Օ, վարդ ջահել իմ օրերի» և այլ գործեր:
Միջոցառումների մեկնարկը կտրվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, կոմպոզիտորի շիրմին այցելությամբ: Նույն օրը Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատոնի ճեմասրահում, կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող