Մատա. Բարնլիի հետ խաղն ամենատարօրինակներից է կարիերայումս
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է «Բարնլիի» հետ ոչ-ոքիի մասին Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում (0:0):
«Բարնլիի» հետ հանդիպումն ամենատարօրինակներից է կարիերայումս: Եթե բոլորդ դիտել եք խաղը, ապա կհամաձայնվեք, որ այդքան պահ ստեղծելուց հետո բարդ է համակերպվել մեկ միավորի հետ:
Ենթադրում եմ, որ նրանց դարպասապահն ընդմիշտ կհիշի այդ հանդիպումը: Չենք կարող ոչինչ անել, միայն շնորհավորել նրան. Հիտոնը փրկեց իր թիմին բոլոր դրվագներում»,- Մատայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: