Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Նյու Յորքում սկսվել է Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների և ՀԲԸՄ միացյալ ժողովը

Հասարակություն

Հոկտեմբերի 31-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) իր աշխատանքն է սկսել Գերագույն հոգևոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ ասվում է. «Ժողովն ընթանում է «Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսի ներքո և քննարկելու է Ամերիկայում հաստատված հայության կյանքի մարտահրավերներին և իրողություններին, Ամերիկայում Հայ Եկեղեցու հովվական ծառայությանը, Եկեղեցի-երիտասարդություն հարաբերություններին վերաբերող հարցեր։

Միասնական Տերունական աղոթքից հետո ժողովականներին իր ուղերձը հղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց համատեղ ժողովի գումարման առիթով՝ իր օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի առաջնորդներին` Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին և Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, ԳՀԽ անդամներին, թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներին:

««Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» վերնագրված կարգախոսը հստակ ուղենշում է այն ճանապարհը, որով պիտի ընթանանք համատեղ այս ժողովին և միասնաբար խորհրդածենք այն խնդիրների ու մարտահրավերների շուրջ, որոնք այսօր ծառացած են Հյուսիսային Ամերիկայում կայք հաստատած մեր ժողովրդի զավակների ազգային ու եկեղեցական կյանքի առջև:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, որ դարեր շարունակ եղել է հայի հոգու ծննդավայրը և հայի ինքնության երաշխավորն ու պաշտպանը, կոչված է ծառայել աշխարհասփյուռ մեր ժողովրդին, նրանց ազգային ու հոգևոր կյանքում միշտ կենդանի պահել Տիրոջ Ավետարանի կենարար խոսքը և առաջնորդել նրանց դեպի փրկություն: Մեր Եկեղեցու տերունավանդ առաքելությունը միշտ եղել և մնում է նույնը, սակայն նույնը չեն ժամանակի և մարդկային կյանքի պայմանները», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նշելով, որ 21-րդ դարը նոր մարտահրավերներ է նետում մարդկությանը և նոր իրավիճակներ ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար:

Նորին Սրբությունը հաստատեց, որ օրեցօր համաշխարհայնացվող, աշխարհիկացման ու նյութապաշտության ընթացքներ որդեգրած արդի աշխարհը մարդկային հասարակություններին թելադրում, իսկ հաճախ էլ պարտադրում է իր օրենքներն ու կանոնները, որոնք երբեմն խորթ են քրիստոնեական ավանդական ընկալումներին ու պատկերացումներին և հետևանք են դառնում բարոյական արժեքների անկման, մարդու իրավունքների և ազատության ճիշտ ընկալման աղճատման, ազգային ինքնության և ընտանեկան արժեքների խաթարման:

Այսպիսի մարտահրավերների դիմագրավման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ ժողովրդի և հատկապես երիտասարդության հոգում արթուն պահվի սերն ու վստահությունը հանդեպ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, նախանձախնդրությունը` հանդեպ քրիստոնեական սուրբ հավատքը և ազգային նվիրական արժեքները:

«Ներկա ժամանակի արմատական ու արագ փոփոխություններում հառնող խնդիրները, ըստ էության, անջրպետ են ստեղծում մեր ազգային ավանդույթների ու ժամանակակից կյանքի դրսևորումների միջև: Այսպիսի երևույթներ վառ արտահայտված են նաև Հյուսիսային Ամերիկայի հասարակության մեջ, որի անբաժանելի մաս կազմող հայությունը հաճախ կանգնում է ազգային ավանդույթը պահելու համար նոր կենսակերպի մեջ հառնած մարտահրավերներին դիմագրավելու հրամայականի առջև: Մեր ժողովրդի կյանքում այսպիսի իրողությունները նորույթ չեն, քանզի հայն իր պատմական ճակատագրի բերումով Հայրենիքից դուրս միշտ ստիպված է եղել ապրել օտար ազգերի ու ժողովուրդների մեջ` ազգային սեփական ավանդույթներն ու ինքնությունը համադրելով տեղական մշակույթի ու սովորույթների հետ:

Անցյալի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակները հաղթահարելի են», - նշեց իր խոսքում Գարեգին Բ Հայրապետը՝ հավելելով, որ հարկ է, շրջահայաց ու ստեղծագործ մոտեցումով յուրացնելով սուրբ հայրերի մտածելակերպը, ժամանակակից մարդու աշխարահայացքին ու հոգևոր պահանջմունքներին ներդաշնակ թարգմանել ու վերաիմաստավորել ազգային ու եկեղեցական սրբազան ավանդույթները:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը Սուրբ Հոգու առաջնորդությունը հայցեց ժողովի աշխատանքներին, որպեսզի քննարկումները ծառայեն Հայոց Եկեղեցու առաքելության արդյունավորմանը և ամերիկաբնակ հայորդիների բարօրությանը։

Ժողովի ժողովավար, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Ջեյմս սարկավագ Գալուստյանի ողջույնի խոսքից հետո ժողովի մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաև ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։

ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Ամերիկայի երեք թեմերի հետ միասին ժողովին մասնակցելու և Հյուսիսային Ամերիկայի հայության կյանքում Հայոց Եկեղեցու ծառայության առավել արդյունավորմանն առնչվող հարցերը քննարկելու հնարավորության համար։  

Նշելով, որ ՀԲԸՄ-ն իր հիմնադրման առաջին օրվանից Հայոց Եկեղեցին նկատել է ազգային կյանքի ամենակարևոր հաստատությունը՝ տիար Պերճ Սեդրակյանը հավաստիացրեց, որ ՀԲԸՄ շարունակելու է իր զորակցությունը բերել Հայաստանյայց Առաքելական Ս․ Եկեղեցուն և նրա առաքելությանը հայ ժողովրդի կյանքում։ «Մեզ համար ամենն երկրորդական կնկատվի, եթե մեր Եկեղեցին չզորանա, մենք հզոր Հայրենիք և ազգ չենք ունենա, եթե մեր Եկեղեցին չզորանա։ Եթե մեր ինքնությունը պահել ենք դարերի ընթացքում, ապա դա միմիայն Եկեղեցու ծառայության շնորհիվ է եղել։ Պիտի տեսնենք, թե ինչպես կարող ենք Եկեղեցու առաքելությունը զորացնել, որովհետև Հայոց Եկեղեցու առաքելության զորացումը մեր զորացումն է», - ընդգծեց ՀԲԸՄ նախագահը։

Երկօրյա ժողովի ընթացքում տարբեր նյութերի շուրջ կներկայացվեն զեկույցներ և ուսումնասիրություններ, տեղի կունենան քննարկումներ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ»։

 

Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստը