Հայաստանը 2017թ. ԼՂՀ-ին 47.4 միլիարդ դրամի բյուջետային վարկ կհատկացնի
ՏնտեսությունՀայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 2017թ. 47.4 միլիարդ դրամի բյուջետային վարկ կհատկացնի:
Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
2016թ. ևս Հայաստանի Հանրապետությունըհատկացում է արել Լեռնային Ղարաբաղին.նախատեսված է եղել տրամադրել 47.3 միլիարդ դրամ բյուջետային վարկ, որին Հայաստանի կառավարությունը որոշել է ավելացնել ևս 3.3 միլիարդ դրամ: