Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նավթի թեթեւ WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել են 0.23%-ով՝ հասնելով մեկ բարելը 46.98 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարյան ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.60%-ով եւ հասել 48.90 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: