Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու


Իսկ որտե՞ղ է հիմա «Արմենիա» ավիաընկերությունը

Հասարակություն

Հայաստանում անվտանգության մասին խոսում են միայն ողբերգությունից հետո

Բավական է մի տեղ վթար լինի, ինչ-որ թերացումներ բացահայտվեն կամ, Աստված ոչ արասցե, զոհեր լինեն, միանգամից ողջ մամուլն ու հանրությունը լծվում է մեղավորներին բացահայտելու, դատափետելու, անարգանքի պատին գամելու գործին։ Նման կերպ են վարվում նաև պետական կառույցները, որոնք յուրաքանչյուր ցավալի դեպքից հետո ավելի ուշադիր են դառնում իրենց իսկ պարտավորությունների հանդեպ։ Կարծում եմ՝ Երևանում շատերն են հիշում, օրինակ, այն դեպքը, երբ երթուղային տաքսու վթարից հետո, ինչպես էին ՃՈ աշխատակիցները հետևում, որպեսզի այլ երթուղայիններում հանկարծ կանգնած ուղևոր չմնա։ Բայց այն ողբերգությունից հետո օրեր անցան և ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր։ Երևանում երթուղայիններն այսօր էլ աշխատում են նախկինի պես ծանրաբեռնված։ Եվ այպես, թերևս, կշարունակվի մինչ նոր ողբերգություն… Ցավալի է, բայց փաստ։ Ու եթե հասարակության արձագանքներն ավելի քան ադեկվատ են, ապա պատկան մարմինների նման գործելաոճը պարզապես անթույլատրելի է։

Հայաստանում անհրաժեշտ է օր առաջ ներդնել դժբախտությունները կանխելու մեխանիզմներ։ Ավելի ճիշտ՝ մեխանիզմները վաղուց կան։ Բայց ահա դրանք կիրառելու տեսակետից, իսկապես, լուրջ խնդիրներ կան։ Եվ այդ է պատճառը, որ, օրինակ, այս կամ այն պաշտոնյայի հովանավորչությունը վայելող տարբեր կազմակերպություններ հայտնվում են հայկական շուկայում ու սկսում խաղալ Հայաստանի քաղաքացիների ճակատագրերի հետ։

Այդպիսի մի ընկերության օրինակ էլ «Արմենիա» ավիաընկերությունն է, որը հայկական շուկա մուտք գործեց այս տարվա սկզբին՝ խոստանալով Երևանից կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքներ։ Հայկական ավիաշուկային ծանոթ փորձագետները հիանալի գիտեն, որ «Արմենիա» ավիաընկերությունը մեր երկրում հայտնվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջանքերով։ Այն հանգամանքը, որ ընկերության հիմնադիրները լուրջ խնդիրներ ունեին Վրաստանի ավիաոլորտում այստեղ, ցավոք, քչերին հետաքրքրեց։ Մեր երկրում ուշադրություն չդարձրին նաև այն փաստին, որ «Արմենիա»-ն շուկա է մուտք գործում բավական հին օդանավերով և առանց միջազգային IOSA անվտանգության արտոնագրի։ Բնական է, որ այդպիսի ավիաընկերությունը չէր կարող իրապես շահագրգռված լինել մեր երկրի ավիաոլորտի զարգացման կամ քաղաքացիների բարորության ու հարմարավետ ճամփորդելու հնարավորության գործում։ «Արմենիա»-ն Հայաստան եկավ շատ կոնկրետ նպատակով՝ հնարավորինս կարճ ժամանակում որոշակի գումար աշխատել և հեռանալ։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ տարբեր ուղղություններով կանոնավոր թռիչքներ խոստացող ավիաընկերությունը մեր երկրում աշխատեց միայն ամռան ամիսներին և բացառապես չարտերային ծրագրով։ Եվ հիմա հարց է առաջանում, թե որտե՞ղ է այդ ընկերությունը, ինչու՞ Զվարթնոցի չվացուցակներում չկա նրա անվանումը։

Ահա թե ինչ է նշանակում պետական հովանավորչություն։ Իրականում բոլորը հասկանում են, որ «Արմենիա» ավիաընկերությունն ընդամենը վրացական «Airzena»-ի «գրդոնն» էր Հայաստանում։ Այդ ճանապարհով Վրաստանում սննկացման եզրին կանգնած ընկերությունը պարզապես փորձել է իր ֆինանսական խնդիրները լուծել և վերջ։ Իսկ որ մի քանի պաշտոնյայի ու գործարարների գումար ստանալու ձգտման արդյունքում վտանգվում են Հայաստանի քաղաքացիների կյանքը, պատկան մարմինները, ցավոք, աչք են փակում։

Ինչպես արդեն նշեցի, «Արմենիա» ավիաընկերությունն այսօր Հայաստանից թռիչքներ չի իրականացնում։ Բայց կասկածից վեր է, որ ամռան ամիսներին, երբ հայկական ուղղությունն արդյունավետ է աշխատում, նրանք և նրանց պես այլ ընկերություններ կփորձեն նորից շուկա մուտք գործել։ Կրկին կտրվեն հեքիաթային խոստումներ, կասվեն բարձրագոչ բառեր և կրկին կխախտվի մեր ժողովրդի անվտանգ ու հարմար ճամփորդելու ամենապարզ իրավունքը։ Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչ, օրինակ, Քաղավիացիայում, չհասկանան, որ գլխավոր արժեքը մարդն է և ոչ թե դրամը։ Հուսով եմ՝ դա ավելի շուտ կլինի, քան հերթական ողբերգությունը։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՎեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանՆարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՏիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին