Տարածաշրջանում մենք առաջինն էինք, վրացիները մեզնից հետո անդամագրվեցին, իսկ Ադրբջեջանն առհասարակ անդամագրված չէ. Վիգեն Մնոյանը` միջազգային ֆոտոմիությանն անդամագրվելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ, ով պատմել է լուսանկարչության ասպարեզում վերջին շրջանի իր հաջողությունների մասին:
«Անցյալ տարի Հայաստանում բացվեց միջազգային ֆոտոմիության ներկայացուցչությունը, որին մենք անդամագրվեցինք: Ասեմ, որ այն շատ լուրջ կազմակերպություն է, որին անդամագրված են մոտ երկու միլիոն լուսանկարիչ 90-ից ավելի երկրներից: «FIAP»-ի մեր երկրի ներկայացուցիչը ես եմ, ի դեպ` տարածաշրջանում մենք առաջինն էինք, վրացիները մեզնից հետո անդամագրվեցին, իսկ Ադրբջեջանն առհասարակ անդամագրված չէ: «FIAP»-ը որակավորումներ է շնորհում լուսանկարիչներին, որոնք տրվում են պարբերաբար անցկացվող մրցույթներում հավաքած բալերի հիման վրա, ընդ որում` մասնակից յուրաքանչյուր լուսանկարչի աշխատանքները պետք է մի քանի երկրներում գնահատականի արժանանա, այնպես որ ծանոթ-բարեկամ ֆակտորն այստեղ չի գործում»,- նշեց լուսանկարիչն ու շարունակեց.
«Այս միության հիմնական նպատակներից մեկն այն է, որ պարբերաբար ֆոտոմրցույթներ կազմակերպվեն: Ի դեպ` մեզ մոտ արդեն երեք մրցույթ իրականացվել է, վերջին երկուսը նվիրված են եղել Էրեբունի Երեւանի տոնակատարությանն ու Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին, որի շրջանակում հայ եւ օտարազգի լուսանկարիչները աշխատել են «ազատություն» թեմայի շուրջ: Նշեմ նաեւ, որ այս նախագծի շրջանակում աշխատում են ոչ միայն սկսնակ, այլեւ աշխարհով մեկ ճանաչում ունեցող լուսանկարիչներ»:
Շարունակությունը՝ այստեղ: