Նոյեմբերի 8-ից նոր օրաթերթը կբախի ձեր «դռները»
ՎերլուծականՆոյեմբերի 8- ից հայկական մամուլի մեծ ընտանիքը կհամալվի ևս մեկ օրաթերթով՝ «Փաստ» անունը կրող նոր լրատվական-վերլուծական պարբերականով: Օրաթերթի ծնունդը ոչ միայն ողջունելի է, այլև խրախուսելի, քանի որ այն իր առջև նպատակ է դրել դառնալ ոչ թե հերթականներից մեկը, այլ՝ շատ սպասված ու փնտրված օրաթերթերից մեկը:
Ու որքան էլ շատերի համար անսպասելի կարող է թվալ պարբերականի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանի` օրաթերթ հրատարակալու որոշումը, սակայն փաստենք, որ մեր օրերում սնկի նման աճած օն-լայն թերթերի «էջերում» ամեն ինչ չէ, որ հնարավոր է ընթերցողին պատշաճ ներկայացնել:
Ու չնայած ամբողջ աշխարհում տպագիր մամուլը դաժան մրցակցության մեջ է օն-լայն պարբերականների հետ, այնուամենայիվ, հույս ունենք, որ «Փաստ»-ն իր ոճով, հասանելիությամբ և ինքնատիպությամբ կարճ ժամանակում կգրավի ընթերցողիի ուշադրությունը:
Բարի երթ ու բարի գալուստ մաղթենք հայկական մամուլի ընտանիքի նոր զավակին և հուսանք, որ այն ոչ թե գալիս է լրացնելու եղածը, այլ կոտրելու կարծրատիպերն ու ներկայացնելու կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա` առանց հնաոճ շպարի, ավելորդ պաթոսի ու ավելորդությունների:
Արմինե Գրիգորյան