«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին կներկայացվի 165 ֆիլմ
Մշակույթ«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ փառատոնը Երևանում կմեկնարկի նոյեմբերի 5-ին: Այդ մասին լրագրողների հետ զրուցեցին փառատոնի կազմակերպիչները:
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն անցկացվում է նաև ՀՀ մարզերում և Արցախում, որտեղ այն կտևի մինչև հաջորդ տարվա վերջ, քանի որ ներկայացված կինոնկարները չափազանց լավն են և շատ»,- նշեց փառատոնին հիմնադիր-տնօրեն Նունե Մանուկյանը:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ «Ռոլան Բիկով» հիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: 48 երկրից ստացված 865 ֆիլմից ընտրվել է 165-ը: Ժյուրին կազմված է երեխաներից և երիտասարդներից:
«Փառատոնը կարևոր է, քանի որ նպաստում է մանուկների դաստիարակությանը, իսկ մշակույթի միջոցով կյանքի դասերը, մարդկային հարաբերություններն ավելի գեղեցիկ են մատուցվում»,- շեշտեց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:
Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ալեքս Բորտոլայի խոսքով` առաջին անգամ է Ֆրանսիայի դեսպանատունը համագործակցում փառատոնի հետ:
«Ռոլանը» բարեգործական ծրագիր է և հիանալի է, որ ժյուրիի անդամները երեխաներ են: Այս տարի ներկայացվելու է տասը ֆրանսիական ֆիլմ բոլոր տարիքի երեխաների համար»,-ընդգծեց Բորտոլան:
Այս տարի փառատոնին կհյուրընկալվեն արվեստի ճանաչված գործիչներ արտերկրից` ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, ռուսական «Ստայեր» կինոստուդիայի հիմնադիր ռեժիսոր-մուլտիպլիկատոր Գարի Բարդինին: Փառատոնին կներկայացվի «Լսելով Բեթհովենին» անիմացիոն ֆիլմը և այլ պրեմիերաներ:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն վարպետության դասեր, կինոդիտումներ, ստեղծագործական հանդիպումներ: Մրցանակակիրներին կհանձնվեն պատվոգրեր և հուշանվերներ: