Առաջին ինն ամսում Հայաստանում տավարի մսի արտադրությունն աճել է 210.4 տոննայով
Տնտեսություն2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 19 հազար 749 տոննա տավարի միս:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 19 հազար 305,8 տոննա տավարի միս: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին տավարի մսի արտադրությունն ավելացել է մոտ 443.2 տոննայով:
Ըստ պաշտոնական վիճակագրության, տավարի մսի մանրածախ միջին գինը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 2 հազար 445.8 դրամ մեկ կիլոգրամի համար, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 21,3 դրամով:
Ընդհանուր առմամբ 2016 թվականի առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 33 հազար 770.6 տոննա միս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 4.7 տոկոսով:
Ընդհանուր մսի արտադրությունում տավարի մսի մասնաբաժինը կազմում է շուրջ 58.8 տոկոս:
Մսամթերքի գինը 2016 թվականի առաջին ինն ամսում 4.8 տոկոսով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: