Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նավթի թեթեւ WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել են 0.79%-ով՝ հասնելով մեկ բարելը 46.30 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի հունվարյան ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.62%-ով եւ հասել 47.84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: