Վարշամ Բորանյանը և Սարգիս Քոչարյանը լավ մարզավիճակում են և նախապատրաստվում են ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշ Եվրոպայի գործող չեմպիոն Վարշամ Բորանյանը և Սարգիս Քոչարյանը լավ մարզավիճակում են և նախապատրաստվում են ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությանը:
«Վարշամ Բորանյանը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը և նորմալ մարզավիճակում է: Սակայն դեռ անցկացնելու ենք ուսումնամարզական հավաք: Առավել լավ մարզավիճակում կմոտենա աշխարհի առաջնությանը: Իսկ ինչ կապված է Սարգիս Քոչարյանին, ապա նա երիտասարդ մարզիկ է, բայց արդեն շատ մեդալներ է նվաճել: Բորանյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է և բազմիցս հաղթանակներ է տոնել Հայաստանի այս տարվա չեմպիոն Ռաֆայել Ալեքսանյանի նկատմամբ: Նա նաև Եվրոպայի չեմպիոն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքակ անի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Ոչ օլիմպիական քաշերի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հունգարիայում դեկտեմբերի 10-11-ը: