Ադրբեջանի ԿԲ-ի արժույթի պաշարները կրճատվել են՝ հասնելով կրիտիկական մակարդակի
ՏնտեսությունԱդրբեջանի Կենտրոնական բանկի արժույթի պաշարները հոկտեմբերին 3 տոկոսով (127.2 մլն դոլարով) կրճատվել են՝ կազմելով 4 մլրդ 5 մլն 500 հազար դոլար: Այս մասին ասել է տնտեսագետ Սամիր Ալիեւը:
Turan-ը հայտնել է, որ փորձագետը Facebook-ի իր էջում գրել է, որ 8 տարի 9 ամսվա ընթացքում սա նվազագույնն է համարվում:
2008 թվականի հունվարին ԿԲ-ի արժույթի պաշարները կազմում էին 3 մլրդ 928.5 մլն դոլար: Իսկ ռեկորդային մակարդակ է գրանցվել 2014 թվականի հուլիսի 31-ին՝ 15 մլրդ 193.4 մլն դոլար: «Ակնհայտ է, որ արժույթի պաշարները կրճատվել են մինչեւ կրիտիկական մակարդակ»,- գրել է նա:
Դրա հետ մեկտեղ, Ալիեւն ընդգծել է, որ վերջին աճուրդներում դոլարի ամրապնդումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պահանջարկը գերազանցում է առաջարկը: