Դոլարի, եվրոյի եւ ֆունտի փոխարժեքներն աճել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 2-ին, կազմել է 475.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.48 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.28 դրամ (աճել է 4.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 583.48 դրամ (աճել է 1.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.49 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 279.05 դրամ, ոսկի՝ 19,711.49 դրամ, պլատին՝ 15,222.12 դրամ։