Կյանքը կարգավորվում է․ Քիմ Քարդաշյանը դուրս է եկել հանրության մեջ՝ Փարիզի կողոպուտից հետո
LifestyleՎերջին ամսվա ընթացքում Քիմ Քարդաշյանն իր տեղը չէր գտնում։ Ռեալիթի աստղը չէր հայտնվում կարմիր գորգերին, թաքնվում էր պապարացիներից ու նաև պասիվ էր սոցիալական ցանցերում։ Այս ամենի պատճառը Փարիզում տեղի ունեցած կողոպուտն է, ոը տեղի ունեցավ հոկտեմբերի սկզբին։
Սակայն Քիմի կյանքը կարծես թե կարգավորվում է ու նա նորից հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։
Չնայած Քիմը դեռևս մեծ միջոցառումներից խուսափում է, սակայն սկսել է շփվել մարդկանց հետ։ Օրերս Քիմն ու նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը հանդիպել են Քեմերոն Ստերլինգի հետ, ով Ալտոն Ստերլինգի որդին է, ում այս տարվա հուլիսին ոստիկանության աշխատակիցը մահացու վիրավորել էր։
Քիմի և Քանյեի հետ նկարը հայտնվել է Ստերլինգի փաստաբանի սոցիալական ցանցի էջում։
