Ինչպե՞ս կարելի է ընդգծել աչքերը. խորհուրդներ կանանց համար
LifestyleԴիմահարդարումը կնոջ իմիջի կարևորագույն մասնիկն է: Յուրաքանչյուր կին ունի դիմահարդարման իր ոճը, որն ընտրում է համապատասխանեցնելով իր իսկ դիմագծերի նրբությունների, ոճային առանձնահատկությունների և մի շարք այլ գործոնների հետ:
Ներկայացնում ենք դիմահարդարման միջոցով աչքերն ընդգծելու հնարքները.
· Աչքերը ներսից մատիտով ընդգծելիս ընտրեք ավելի բաց գույների մատիտներ
· Եթե ձեր աչքերը շագանակագույն են, ապա օգտագործեք բաց կապույտ ստվերաներկ
· Եթե ձեր աչքերը կապույտ գույնի են, ապա օգտագործեք դեղնավարդագույն ստվերաներկ
· Աչքերը ներսից մատիտով ամբողջությամբ ընդգծելիս, աչքերն արտաքնապես իրար մոտ են թվում, այդ իսկ պատճառով պետք է մատիտով ընդգծել աչքերի միայն ծայրի հատվածը
· Եթե ձեր աչքերը կանաչ գույնի են, ապա օգտագործեք մանուշակագույն ստվերաներկեր
· Եթե կարմիր գույնի մազեր ունեք, ապա աչքերը շպարելիս ընտրեք բաց երանգներ
· Երբեք մի ընտրեք ձեր աչքերի գույնի ստվերաներկ



