Հրանտ Մելքումյանը առաջատարից հետ է մնում կես միավորով
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը առաջատարից ետ է մնում կես միավորով:
Գերմանիայում շարունակվում է Բավարիայի բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում են շուրջ 500 շախմատիստ, որոնց թվում` 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Մրցաշարի 5-րդ տուրում Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Ազարովի հետ: Այժմ Մելքումյանն իր ակտիվում գրանցել է 4.5 միավոր և մրցաշարի երկու առաջատարներից` Ալեքսանդր Գրաֆից և Նարայանան Գոպալից ետ է մնում կես միավորով:
Այսօր կայանալիք 6-րդ տուրում Մելքումյանի մրցակիցն է Անտե Սարիչը: