Մեկնարկել է Ռուդոլֆ և Եղիշե Կարապետյանների ըմբշամարտի հուշամրցաշարը
ՍպորտԴինամո մարզադահլիճում մեկնարկեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը:
«Մրցաշարին անց է կացվում արդեն իսկ 8-րդ անգամ: Մասնակցում են Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնությունների չեմպիոններ, մրցանակակիրներ: Առաջնությունը նախընտրական բնույթ է կրում, Հայաստանի առաջնության և այս առաջնության արդյունքով ձևավորվում է պատանեկան հավաքական թիմը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի տնօրեն Գևորգ Սիմոնյանը:
Առաջին օրվա հաղթողներն են՝42 կգ քաշային կարգում Թևանյան Շմավոն, 50 կգ քաշային կարգում Մանվելյան Հունան, 58 կգ քաշային կարգում Պետրոսյան Արմեն, 69 կգ քաշային կարգում Գևորգյան Դավիթ, 80 կգ քաշային կարգում Սարգսյան Սերգեյ: