Շվեյցարական շոկոլադը կնվազեցնի կանանց մոտ դաշտանային ցավերը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Շվեյցարիայի Լյուցերն քաղաքի շոկոլադագործը պնդում է, որ ստեղծել է հատուկ բուսական շոկոլադ, որը կարող է թեթևացնել կանանց դաշտանային ցավերը։
«Frauenmond»-ը, որը բառացի նշանակում է կնոջ լուսին, պատրաստվել է Լյուցերնի շոկոլադի ընկերության կողմից, որը ղեկավարում է Մարկ Ուիդմերը, ով աշխատում է լավագույն հյուրանոցների, ինչպես նաև շվեյցարական շքեղ շոկոլադներ արտադրող «Sprüngli» ընկերության հետ։
Շոկոլադը պատրաստված է 60 տոկոս կակաոյից և Շվեյցարիայի լեռների 17 տեսակի դեղաբույսերից։ Ուիդմերն ասել է, որ նա այս շոկոլադի մասին գաղափար չուներ դեռ 3 տարի առաջ, երբ հանդիպել է բուսական թեյեր արտադրող ընտանիքի։
Բուսաբանների հետ աշխատելով՝ նա մի քանի ամիսում ստեղծել է շոկոլադ բույսերից։ Ուիդմերը նաև նշել է, որ շոկոլադը դեղորայք չէ և այն կարող են ուտել նաև տղամարդիկ։
100 գրամ այս շոկոլադն արժե մոտ 12 եվրո։