Հրանտ Մելքումյանը զիջել է դիրքերը Բավարիայի բաց մրցաշարում
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը պարտվել է Բավարիայի բաց առաջնության 7-րդ տուրում:
Արմենպրեսի հաղորդմամբ` Մելքումյանը 7-րդ տուրում մրցում էր հնդիկ Գիիտա Նարայանան Գոպալի հետ, ով հաղթելով հայ շախմատիստին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մելքումյանը 7 տուրից հետո 5,5 միավորով 9-րդ տեղում է:
Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: