Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը սկսեց մարզական հավաքը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը սկսեց մարզական հավաքը՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ նոյեմբերի 10-ից 15-ը Երևանում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Իտալիայի և Հունգարիայի հավաքականները: Պատրաստվելով այդ մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ այսօր սկսվեց մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Արամ Ոսկանյանը մարզական հավաքին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստների, որոնցից մրցաշարին մասնակցելու համար կընտրվեն 18-ը:
Դարպասապահներ
Նիկոլաս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան)
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Վարդան Շահատունի, «Փյունիկ»
Սևակ Ասլանյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Վահե Մուրադյան, «Փյունիկ»
Էմիլ Ղուկասյան «Փյունիկ»
Լևոն Գևորգյան «Բանանց»
Հայկ Սարգսյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Էդգար Գրիգորյան, «Բանանց»
Իշխան Մանուկյան, «Ալաշկերտ»
Պետրոս Տեր-Պետրոսյան «Արարատ»
Կիսապաշտպաններ
Հրաչիկ Գևորգյան, «Տեննիս Բորուսիա» (Գերմանիա)
Հայկ Գալստյան, «Բոխում» (Գերմանիա)
Ալբերտ Մնացականյան «Սպարտակ» (Մոկսվա, Ռուսաստան)
Արթուր Նադիրյան, «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Հովհաննես Նազարյան «Փյունիկ»
Դավիթ Բաղդասարյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»
Նարեկ Ավագյան, «Բանանց»
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան, «Շիրակ»
Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»
Էդգար Մովսեսյան, «Բանանց»: