NASA-ում «աստերոիդների հարձակման» վաղ զգուշացման համակարգ են ստեղծել
ՀասարակությունNASA-ի աստղագետներն ու ծրագրավորողներն «աստերոիդների հարձակման» վաղ նախազգուշացման համակարգ են ստեղծել, որը կարող է Երկիր հասնելուց 5 օր առաջ հայտնաբերել վտանգավոր տարածությամբ մոտեցող ցանկացած աստերոիդ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Universe Today-ը:
Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհի գիտնականներն ակտիվորեն հետեւում են Երկրի մերձակայքում գտնվող աստերոիդներին եւ տիեզերական հաշվառում կատարում՝ փորձելով հասկանալ, թե դրանք որքանով են վտանգավոր մարդկության համար:
Չնայած կատարվող աշխատանքին եւ վերջին տարիներին բացահայտված աստերոիդների հսկայական թվին, բազմաթիվ խոշոր եւ մանր աստերոիդներ դեռեւս բացահայտված չեն մարդկության կողմից: