Փրկարարները բացել են բնակարանի դուռը
ՀասարակությունՆոյեմբերի 5-ին, ժամը 19.36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 63 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: