Երևան, 27.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ» Ամերիկյան վտանգներ Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ» «Ուժ գտա իմ մեջ, որ Սամվելս ինձ կոտրված չտեսնի». կամավոր Սամվել Գասպարյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում. «Փաստ» Նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի արխիվ. «Փաստ» «Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ» Ազատվեցին, բայց... մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ» «Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ» Թոշակառուների հանդեպ նախընտրական «բարիացում»՝ բազմամիլիոնանոց պարգևավճարների ֆոնին. «Փաստ» Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»


8 երևույթ Երևանում, որ զարմացնում են զբոսաշրջիկներին

Lifestyle

Sputnik Արմենիան գրում է.

Խմիր, ինչքան սիրտդ կկամենա

Այն ժամանակ, երբ Թամանյանը զբաղվում էր Երևան քաղաքի նախագծմամբ, նա ստիպված անընդհատ փոքրիկ կժերով ջուր էր գնում երիտասարդ վաճառողներից, և ասում են, որ հենց այդ պատճառով էլ նախագծի մեջ են հայտնվել «կապույտ կետեր»: Այսօր յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է գումար չծախսել ծարավը հագեցնելու համար, երբ քայլում է քաղաքի փողոցներով: Սակայն ի սկզբանե հարկավոր է զբոսաշրջիկներին համոզել, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող ցայտաղբյուրներից հոսող ջուրը ամբողջովին մաքուր է և անվտանգ:

Տրանսպորտային «մշակույթ»

Շատերը կասեն, որ Երևանում գործող միկրոավտոբուսներն ու տաքսիները բազմաթիվ բացասական կողմեր ունեն, սակայն պարզվում է, որ օտարերկրացիներին շատ զարմացնում է ոչ միայն դրանց լիության փաստը, այլև այն, որ դրանց մեջ բոլորը բոլորին տեղ են զիջում: Նրանք նաև զարմանք են ապրում տեսնելուց, թե ինչպես են գումարը տալիս անծանոթին, որ իրենց անունից վերջինս փոխանցի վարորդին, և դրանից հետո էլ մնացորդը բարեհաջող կերպով ետ է վերադառնում իրենց: Երևանում տաքսիները լիովին հասանելի են զբոսաշրջիկների համար՝ մատչելի գներով: Այլ երկրներում տաքսիների հաշվիչները անդադար պտտվում են՝ հաշվի չառնելով խցանումները և անհրաժեշտ դադարները, ինչի հետևանքով էլ վերջնական գումարը վճարում են ոչ թե անցած ճանապարհի համար, այլ մեքենայում գտնվելու ժամանակի:

Հարբած մարդկանց բացակայությունը փողոցներում

Հետսովետական երկրներից եկածներին և միաժամանակ նաև եվրոպացիներին մեր երկրում շատ բաներ կարող են զարմացնել: Սակայն փաստ է, որ Երևանում գրեթե չես գտնի այնպիսի մարդկանց, որոնք ծայրաստիճան հարբած են և ցանկանում են իրենց «ոգեշնչումը» փոխանցել անցորդներին: Զարմանալի է նրանց համար նաև այն, որ փողոցում զբոսնող երիտասարդների ձեռքին երբեք չես տեսնի գարեջրի շշեր:

Անհավանական մաքուր մետրո

Առանց բացառության՝ բոլոր զբոսաշրջիկներին հիացնում է մեր մետրոյի մաքրությունը: Որպես օրինակ՝ նյույորքցիները, որոնք օգտվում են աշխարհում ամենամեծ մետրոյից, աչքերին չեն հավատում՝ տեսնելով հայկական մետրոյի մաքրությունը: Եվ երևի թե երևանցիներից շատերը չեն էլ նկատել, որ մետրոպոլիտենի ոչ մի կայարանում աղբամաններ կամ պաստառներ՝ «չկեղտոտել», «պահպանել մաքրություն» գրառմամբ չկան: Եվ անգամ առանց դրանց մեր քաղաքի ոչ մի բնակիչ իրեն թույլ չի տալիս կեղտոտել կայարանը կամ ծխել:

Հանգիստ և անվտանգ գիշերներ

Ուշ գիշերներին Երևանի փողոցներով քայլելիս կարող եք հանդիպել ժպտացող շատ օտարերկրացիների: Նրանք զարմանում են, որ Երևանում գիշերային ժամերին հանգիստ կարելի է դուրս գալ փողոց և ուղղակի զբոսնել առանց ոչնչից վախենալու: Նրանց համար հետաքրքիր է նաև այն, որ Երևանի կենտրոնում գտնվող խանութները և ծառայողական կենտրոնները գործում են շուրջօրյա:

Երևանը խաչմերուկ է Ասիայի և Եվրոպայի միջև

Վերջին տասնամյակի ընթացքում Երևանում անընդհատ տարբեր տեսակի շինարարություններ են իրականանում. կառուցվում են նոր և ժամանակակից շենքեր, խանութներ, սրճարաններ: Եվ օտարերկրացիների համար զարմանալին այն է, որ Երևանի կենտրոնում գտնվող ճոխ սրճարանների ու ռեստորանների, մի քանի շերտով ասֆալտապատված ճանապարհների մեջ հանգիստ ապրում են ասիական հոգին և ավանդույթները. տղամարդիկ, որոնք նարդի են խաղում, կանայք, որոնք բուրդ են «ծեծում»:

Ատամնաբույժներից և վարսահարդարներից պետք չէ վախենալ

Շատ հայեր տարին մեկ անգամ պարտադիր այցելում են ատամնաբույժի՝ ատամները «վերանորոգելու» համար: Իսկ շատ օտարերկրացիներ այսօր գալիս են Հայաստան ատամնաբույժների այցելելու համար, քանի որ գները մատչելի են նրանց համար, և որակն ապահովված է: Այստեղ գտնվելու գրեթե ողջ ընթացքում նրանք գեղեցկության սրահներ են այցելում, կարգի են բերում մազերն ու եղունգները և ամեն անգամ տարբեր լեզուներով կամ ժեստերով փորձում են հասկացնել, որ Հայաստանում այսպիսի ծառայություններն իրոք էժան են:

Հայի տան դռները միշտ բաց են հյուրի առջև

Եվրոպացու համար առաջին հայացքից անընդունելի կարող է թվալ անծանոթ մարդուն հյուր ընդունելը, հատկապես եթե այդ մարդը հարազատ, բարեկամ կամ ընկեր չէ, այլ ուղղակի մեկը, ում հետ ծանոթացել ես ինքնաթիռում: Փորձեք եվրոպացուն իր ծանոթի ծանոթի տուն տանել, որը հայ է, և տեսեք, թե ինչ զարմանք կապրի նա. նրա առջև մի քանի րոպեի ընթացքում բացվում է մեծ սեղան, հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները, երկար կենացներ են հնչում, և սկսվում են ավանդական «սա կեր, թե չէ կնեղանամ» արտահայտությունները: Եվ հայի համար առհասարակ կարևոր չէ՝ հիվանդը դիաբետ ունի, թե ոչ, ալերգիաներ կամ սեփական սննդակարգ ունի, թե ոչ. դուք նրա հյուրն եք, և դրանով ամեն ինչ ասված է:

Բարի գալուստ Երևան:

Նյութի աղբյուրը՝ Sputnik Արմենիայի։

Թարգմանությունը՝ BlogNews.am-ի։

Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱդրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. ՊուտինԳազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի Ո՞վ ասաց, որ իրենք մնան, պատերազմ չի լինելու. քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղություն կոնցեպտի մասին110 միլիոն՝ իշխանությանը, 10 000 դրամ՝ թոշակառուներին. ո՞ւր է գնում պետբյուջեն. Էդմոն ՄարուքյանՈրքա՞ն հաճախ պետք է փոխել ատամի խոզանակը։ Մասնագետը հերքում է առասպելները Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Փոքրիկ խմբակի ստերը․ Դավիթ ՂազինյանՆարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ․ ներկայացվել է նաև քաղաքական IA բոտըԱրարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին այրած տղամարդկանց«Ինչքան գեղեցիկ կլիներ կյանքը, եթե մարդիկ չփչացնեին». Քրիստինա Եղոյան Մեր ծրագրում եղել և շարունակում է մնալ ներառված․ «Նվազագույն կենսաթոշակը դառնալու է 100000 դրամ, իսկ թե ինչպես, կիմանաք, երբ ներկայացնենք մեր ծրագիրը». Նաիրի ՍարգսյանՀՀ-ում այսօր կան 700,000 դրամ ստացող ուսուցիչներ. Նիկոլ ՓաշինյանՔաղաքական տեսանկյունից շատ ավելի շահեկան է, եթե Իսրայելն առաջինը հшրվածի Իրանին. PoliticoՌուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԹույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Սոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է մնացել հանրահայտ «չեխական գարեջրից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ). Ռադարի առաջին փորձարկումը, ազնվական տիտղոսների վերացումը. «Փաստ»Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Խոսքի ազատության պարանոցին հագցվող օղակ՝ ընտրություններից մոտ 100 օր առաջ. «Փաստ»Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Ամերիկյան վտանգներ Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներն ու դրանց հետևանքները. «Փաստ»Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայով«Ուժ գտա իմ մեջ, որ Սամվելս ինձ կոտրված չտեսնի». կամավոր Սամվել Գասպարյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Օմարի բարձունքում. «Փաստ»Ավելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է