Ռուսաստանցի մաքսավորները կասկածելի ադրբեջանական պանիրը հետ են ուղարկել հայրենիք
ՀասարակությունՌուսաստանցի մաքսավորները կասկածելի ադրբեջանական պանիրը հետ են ուղարկել հայրենիք:
«Ռոսսելխոզնադզորի» Դաղստանի ստորաբաժանման մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի քաղաքացի Մահդիեւ Զ.Ա.-ն 36 կգ պանիր է ներկրել առանց համապատասխան անասնաբուժական կից փաստաթղթերի: Տեսուչները ռուս-ադրբեջանական սահմանային անցակետում անասնաբուժա-սանիտարական կանոնների խախտման մասին արձանագրություն են կազմել եւ պանիրը հետ ուղարկել Ադրբեջան: