Նավթի համաշխարհային գներն աճում են
ՏնտեսությունԼոնդոնյան եւ Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1.38%-ով՝ հասնելով մեկ բարելը 44.66 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 1.08%-ով եւ կազմել 46.05 դոլար՝ մեկ բարելի դիմաց: