Դոլարի վերելքը շարունակվում է, իսկ եվրոն թուլացել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կազմել է 477.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.56 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.45 դրամ (նվազել է 2.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.49 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 281.15 դրամ, ոսկի՝ 20,015.64 դրամ, պլատին՝ 15,409.64 դրամ։