Կրքոտ Քլոե Քարդաշյանը պարծեցել է իր մարմնով
LifestyleՄինչ Քիմը տանը նստած է եւ չի հայտնվում սոցցանցերում, գործի են անցել հայուհու քույրերը:
Այսպես՝ հերթական խոսակցության թեման բացվեց այն ժամանակ, երբ Քենդալը Instagram-ում սադրիչ լուսանկար հրապարակեց՝ ցուցադրելով մերկ կուրծքը:

Միաժամանակ նրա ավագ քույրը՝ Քլոեն, իր Instagram-ում գովազդել է Good American Jeans-ի արտադրանքը:
Ի դեպ, լուսանկարները համեստներից չէին: 32-ամյա Քլոեն նույնպես իր 58 մլն հետեւորդների ուշադրությունը հրավիրել է իր կրծքի վրա:

Օրերս Քլոեն հերքել էր շշուկները, թե հղի է: Հայտնի է, որ Քլոեն ամուսնալուծվել է ամուսնուց՝ Լամար Օդոմից, եւ հանդիպում է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ: