Հայ մարզիկները 19 մեդալ են նվաճել կիոկուշին կարատեի Կովկասի բաց առաջնությունում
ՍպորտՀայ կիոկուշին կարատեիստները մեծ հաջողություններ են գրանցել Կովկասի առաջնությունում` բարձր պահելով Հայաստանի ու հայկական բանակի պատիվը:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայից՝ հավելելով. «Նոյեմբերի 5-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Կիոկուշին կարատեի Կովկասի բաց առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան, Ղազախստանը և Վրաստանը:
Առաջնությունը անց է կացվել Վրաստանի իշխանությունների բարձր հովանու ներքո:
Ներկա էին Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարն ու իր 1-ին տեղակալը:
Հայաստանը Վրաստան էր մեկնել մեծ պատվիրակությամբ` 27 մարզիկ, 3 մրցավար, 3 մարզիչ:
Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:
Արդյունքում` հայ մարզիկները հայրենիք են բերել 6 ոսկե, 3 արծաթե և 10-ը բրոնզե մեդալներ:
Ի դեպ, Կովկասի առաջնությունը մեկ անգամ հետաձգվել էր, քանի որ ապրիլին ռազմա-քաղաքական իրավիճակի սրման պատճառով հայկական կողմը չէր մեկնել Վրաստան, որի պատճառով առաջնությունը հետաձգվել էր»: