Գևորգ Ղազարյանը մասնակցել է «Բրագայի» հետ հանդիպմանը
ՍպորտՊորտուգալիայի առաջնության 10-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Բրագային»:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 70-րդ րոպեին:
Ղազարյանը վաղը՝ նոյեմբերի 8-ին է միանալու նախապատրաստությունը շարունակող Հայաստանի ընտրանուն:
10 տուրից հետո «Մարիտիմուն» 13 միավորով 9-րդ հորիզոնականում է: