ՊԵԿ նախագահը խոսել է դիզվառելիքի եւ բանանի նոր ներկրողների ի հայտ գալու մասին
ՏնտեսությունՀայաստանում ներմուծումների խոչընդոտներ չլինելու մասին վարչապետի հայտարարություններից հետո դիզվառելիքի և բանանի նոր ներկրողներ կան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Վարչապետի հայտարարությունից հետո մենք ունենք դիզվառելիքի և բանանի նոր ներկրողներ»,- ասաց Հարությունյանը:
Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե ո՞վ է բանանի նոր ներկրողը, սակայն հայտնեց, որ նա արդեն 2 բեռնատար բանան ներկրել է:
Հարցին՝ կարելի՞ է ասել, որ բանանի և դիզվառելիքի ներկրման ոլորտում մենաշնորհ չկա, Հարությունյանը պատասխանեց. «Կարող ենք ասել, որ խոչընդոտ չկա: Ով ցանկանում է, թող ներկրի: Ոչ միայն բանան և դիզվառելիք, այլ ամեն ինչ: Այն ամենը, ինչ Հայաստանի օրենսդրության և նորմատիվների շրջանակներում է, խնդրեմ, կարող են ներկրել, խնդիր չկա»: