Հայաստան-Չեռնոգորիա ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի Պավել Կրալովեցը
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը կսպասարկեն չեխ և սլովակ մրցավարները:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության Հայաստան-Չեռնոգորիա ընտրական հանդիպումը:
Խաղի գլխավոր մրցավարն է Պավել Կրալովեցը՝ Չեխիայից: Նրա օգնականներն են Ռոման Սլիսկովը՝ Սլովակիայից և Իվո Նադվորնիկը՝ Չեխիայից: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միրոսլավ Զելինկան՝ Չեխիայից: