Google-ը մտադիր է Nexus ապրանքանիշի նոր պլանշետաֆոն թողարկել
LifestyleGoogle ընկերությունը հոկտեմբերին կթողարկի Nexus ապրանքանիշի ամենախոշոր սմարթֆոնը, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Այսպիսով, ընկերությունը սուր մրցակցության մեջ է մտնում ֆաբլետների շուկայում:
Shamu նոր սմարթֆոնի էկրանի անկյունագիծը 5,9 դյույմ է: Սմարթֆոնը կթողարկի Motorola Mobility ընկերությունը, որին Google-ը վաճառում է Lenovo ընկերությանը: Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունը:
Ֆաբլետների նկատմամբ պահանջարկը ակտիվորեն աճում է հատկապես ասիական շուկաներում: Եթե 2011թ. նրանց բաժին էր ընկնում սմարթֆոնների գլոբալ շուկայի ընդամենը 1%-ը, ապա 2014թ. դրանք կարող են զբաղեցնել ընդհուպ մինչեւ շուկայի ¼-ը:
Նոր սարքի գինը հայտնի չէ, սակայն աղբյուրը կարծում է, որ այն ավելի էժան կլինի iPhone 6 Plus-ից եւ միատեսակ տեխնիկական բնութագրիչներ ունեցող այլ մրցակիցներից
Ոչ պաշտոնական տեղեկություննրով՝ Google հոկտեմբերին ծրագրում է թողարկել նաեւ Android-ի նոր տարբերակը: