Ջոլին և Փիթը համաձայնության են եկել երեխաների հարցում
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անջելինա Ջոլիի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ աստղային զույգը եկել է պայմանավորվածության երեխաների հարցում։
Դերասանը չի ստանում կնոջ հետ հավասար իրավունքներ, սակայն իրավունք է ունենալու այցելել երեխաներին։
Ջոլիի ներկայացուցիչների խոսքերով՝ զույգը համաձայնության է եկել հոկտեմբերի վերջին։ Փիթի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել ստացված տեղեկությունները։
Ավելի վաղ հայտնի էր, որ Փիթը դատարան է դիմել, որպեսզի սահմանվի խնամակալության հավասարաչափ իրավունք։
Դերասանը դժգոհ էր այն որոշումից, որ բոլոր վեց երեխաները ապրելու են Ջոլիի հետ, իսկ նա կկարողանա միայն այցելել։
Զույգը միասին ապրել է 10 տարի, սակայն պսակադրությունը կայացել է միայն 2014 թվականին։ 52-ամյա Բրեդը և 41-ամյա Ջոլին ունեն 6 երեխա, որոնցին 3-ը որդեգրված են։
