Ջարետ Լետոն 2 մլն դոլարով վաճառում է Հոլիվուդի իր առանձնատունը (ֆոտո)
LifestyleՋարետ Լետոն որոշել է ազատվել ավելորդ անշարժ գույքից ու վաճառում է Հոլիվուդում գտնվող իր առանձնատունը՝ մոտ 2 մլն դոլարով։
Դերասանի ու երաժիշտի տունն ունի 4 ննջարան և 3 լոգասենյակ, ինչպես նաև հյուրասենյակ՝ բուխարիով, ճաշասենյակ, խոհանոց և ոչ մեծ ձայնագրման ստուդիա։ Առանձնատան դիմաց կա լողավազան և 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ։
Այս առանձնատան վաճառքը, ամենայն հավանականությամբ, պամանավորված է նրանով, որ 2014թ․-ին Լետոն նոր առանձնատուն է գնել՝ Լոս Անջելեսի Laurel Canyon տարածքում՝ 5մլն դոլարով։








