Անհատական պատժամիջոցներ Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների դեմ
ՄիջազգայինԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիների դեմ ուղղված անհատական պատժամիջոցները՝ կապված Ռուսաստանին Ղրիմի միացման հետ։
Այդ մասին հայտարարել է Սլովակիայի ֆինանսների նախարար Պետր Կազիմիրը. «ԵՄ-ի Խորհուրդը հավանության է արժանացրել նոր անվանացանկը, որոնք ընկնում են սահմանափակումների տակ՝ կապված Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունների հետ»։
ԵՄ-ի Խորհրդի որոշումները պաշտոնապես ուժի մեջ են մնում «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց հետո։ Ներկա դրությամբ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է Ռուսաստանի ու Ուկրաինայի 146 քաղաքացի և 37 իրավաբանական անձ։