«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել
ՍպորտԲելգիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին ազդրի վնասվածք է ստացել, հաղորդում է lequipe-ը: 28-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա օգնել Բելգիայի հավաքականին Հոլանդիայի թիմի դեմ նոյեմբերի 9-ին Ամստերդամում կայանալիք ընկերական խաղում: Նոյեմբերի 13-ին բելգիացիները աշխարհի առաջնության ընտրական խաղում կմրցեն Էստոնիայի հավաքականի հետ:
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կեւի դե Բրույնեն հոլանդացիների դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանին, որպեսզի չխորացնի վերջերս ստացած թեթեւ վնասվածքը: