Ռեփեր Tyga-ն Քայլի Ջեներին ադամանդե կախազարդ է նվիրել
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Եվ կրկին լուրեր Քայլի Ջեներից: Չէինք հասցրել նրա Instagram-ում մի լավ դիտել ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովայի աշխատանքը (որտեղ աղջիկն ամբողջությամբ մերկ էր ներկայացել), երբ Քիմ Քարդաշյանի քույրը նոր լուսանկարներ է հրապարակել:

Փարիզում կողոպտված ավագ քրոջ փորձը, կարծես, դաս չի եղել Քայլիի համար, քանի որ նա ցուցադրել է ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի նվերը:

Արտիստը ռեալիթի շոուի աստղին ադամանդե կախազարդ է նվիրել՝ T Raww գրությամբ (ռեփերի մյուս կեղծանունը):

Սակայն հետաքրքիր է բոլորովին այլ լուր: Պարզվում է՝ Քայլին կեղծանունով երգում է Terror Jr խմբում:

Այն վերջերս է ստեղծվել եւ կազմված է երկու երիտասարդներից՝ Ֆելիքս Սնոու եւ Դեւիդ 'Campa' Benjamin Singer-Vine: Խմբում ներառված է նաեւ ոմն Լիզա Թերրոր:

Եվ եթե առաջին երկուսի անձը պարզելը որեւէ դժվարություն չէր ներկայացնում, ապա անհայտ երգչուհուն մի քանի ամիս շարունակ փորձում էին գտնել համացանցում, մինչեւ հրապարակվեցին խմբի գրանցման փաստաթղթերը:

Այնպես որ, պարզվում է, Քայլին նաեւ երգում է...