Չափազանց նիհարած Բրեդ Փիթը Ջոլիից բաժանվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Անցած գիշեր հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթն առաջին անգամ հայտնվել է հասարակության մեջ՝ Անջելինա Ջոլիից բաժանվելուց ի վեր։
Ինչպես նշել են ականատեսները, Փիթը չափազանց նիհարել է։ Փիթը ներկայացել է «Moonlight» ֆիլմի փակ ցուցադրությանը, որի գործադիր պրոդյուսերն ինքն էր։ Փիթին աջակցելու համար եկել էր նաև նրա վաղեմի ընկերուհի ու բարեկամ Ջուլիա Ռոբերթսը։
«Moonlight» ֆիլմը պատմում է մի երեխայի, այնուհետ պատանու և արդեն հասուն տղամարդու դրամայի մասին, ով ապրում է Մայամիում՝ թմրանյութերի առևտրի ծաղկման շրջանում։
.jpg)