Միրանդա Քերի և Էվան Շպիգելի նշանադրությանը ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Միրանդա Քերի և Էվան Շպիգելի նշանադրության մասին հայտնի էր դարձել ամռան կեսերին, սակայն այդ առթիվ երեկույթը ապագա ամուսինները կազմակերպել են նախորդ հանգստյան օրերին։
Շաբաթ երեկոյան մոդելը և Snapchat-ի հիմնադիրը Լոս Անջելեսի Bel-Air հյուրանոցում հավաքել են միայն ամենամոտ ընկերներին, որպեսզի նրանց հետ կիսեն իրենց ուրախությունը։
«Երեկույթին ներկա էին միայն բարեկամները և մոտ ընկերները։ Էվանը և Միրանդան շատ երջանիկ տեսք ունեին։ Նրանք չէին հեռանում իրարից», -ասել է ականատեսներից մեկը։



Էվան Շպիգելի հետ ամուսնությունը Միրանդայի համար կլինի երկրորդը։ Մինչ այդ նա ամուսնացած էր դերասան Օրլանդո Բլումի հետ, որից ունի մեկ որդի։ Միրանդայի խոսքերով՝ երեխայի և ապագա խորթ հոր հարաբերությունները հրաշալի են։
Էվանի և Միրանդայի նշանադրությունը կայացել է հուլիսի կեսերին։ Բիզնեսմենը իր հարսնացուին նվիրել էր մեծ ադամանդյա քարով մատանի և գնել էր նոր տուն Մալիբուի ափին 12 միլիոն դոլարով։
Նրանց հարսանիքը կկայանա 2017 թվականին։


