Լիլի-Ռոուզ Դեփը Փարիզում ներկայացրել է «Պլանետարիում» ֆիլմը (ֆոտո)
LifestyleՔանի դեռ ողջ Ամերիկան ընտրում էր հաջորդ նախագահին, Փարիզում այս ընթացքում տեղի ունեցավ Ռեբեկա Զլոտովսկու «Պլանետարիում» (Planetarium) ֆիլմի պրեմիերան, որը ներկայացնելու համար ռեժիսորի հետ ներկայացել էին նաև ֆիլմի գլխավոր հերոսները։
Զլոտովսկուն միացել էին Լիլի-Ռոուզ Դեփը, Լուի Գարելը, Դեմիեն Շապելը, Էմանուել Սալինջերը և մի շարք այլ ֆրանսիացի դերասաններ։
Ֆիլմը պատմում է 2 քույրերի մասին, ովքեր ունեն գերբնական կարողություններ, որոնց շնորհիվ էլ վաստակում են իրենց ապրուստը։ Հերթական ելույթի ժամանակ նրանք հանդիպում են ֆրանսիացի պրոդյուսերի հետ, ով նրանց խոստանում է համբավ ու հարստություն։








